Գրիգորի Հայրապետովը ՀՀ վարչապետի առաջարկությամբ ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

Հրամանագիրը տեղադրված է ՀՀ նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի, Գրիգորի Հայրապետովը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Հայրապետովն այս պաշտոնին նշանակվել էր 2018 թ. հունիսի 11-ին՝ մինչ այդ ծառայության պետի տեղակալը լինելով։

Հայրապետովը երկար տարիներ՝ դեռ 1-ին նախագահ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարումից ի վեր, եղել է ՀՀ 1-ին դեմքերի անվտանգության պատասխանատուներից։