Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով:

Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 350.0 հազ. դրամ:

Անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցումը կազմում է առավելագույնը 230.0 հազ. դրամ: Անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով:

Ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել`

ա) առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով

բ) առնվազն երկու հղի խոզամայր

գ) առնվազն յոթ հղի մաքի

դ) առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ:

Զբաղվածության 2019թ-ի պետական ծրագրով նախատեսված է ընդգրկել 50 մարդու, ինչի համար հատկացվել է 50 մլն. դրամ:

Այս պահի դրությամբ իրականացվել և ընթացքի մեջ է 35 ծրագիր: