«Հաղթանակ» զբոսայգու մերձակայքում 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ կասկածյալն ու իր հետ գտնվող անձը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել։

Այս մասին է հայտնում ոստիկանության լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը սպանվել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04։30-ի սահմաններում։ Նա ծառայակցի հետ հետապնդելի է եղել կասկածյալներին, նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի ատրճանակը, կրակել Առաքելյանի վրա ու հարվածել մեկ այլ ոստիկանի։