Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկել սիրիական Մանբիջը, որը Հալեպ գավառի արևելյան մասում է գտնվում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈւ սպա Սաֆար Սաֆարովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսական դրոշ տեսնելիս ռազմական գործողությունները ինքնաբերաբար դադարում են՝ ոչ թուրքերը, ոչ քրդերը չեն ցանկանում վնասել ռուսներին: Այնպես որ մարտերը մեր աշխատանքի շնորհիվ դադարում են», - ասել է նա:

Սաֆարովը հավելել է, որ դեռևս մեկ շաբաթ առաջ ոստիկանները չէին կարող բացահայտ Մանբիջ մտնել, քանի որ դրան խոչընդոտում էին ամերիկացի զինվորականները: Ըստ սպայի, ՌԴ ռազմական ոստիկանության կողմից Մանբիջի առաջին պարեկումը տևել է ավելի քան 3 ժամ:

«Մենք կշարունակենք վերահսկել մեր պատասխանատվության գոտին: Մեր գլխավոր խնդիրն է ապահովել բնակչության անվտանգությունը գնդակոծության դեպքում՝ բոլոր կողմերից», - ասել է նա: