Այսօր՝ ժամը 10:55-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

ԱԻՆ-ից կտրվի լրացուցիչ տեղեկություն: