Պակիստանի «Թալիբան»-ի հրամանատարի տեղակալը զոհ է գնացել Ամերիկյան ԱԹՍ-ի հարվածներին
Պակիստանի «Թալիբան»-ը հայտնում է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածներից Հյուսիսային Վազիրիստանում սպանվել է շարժման հրամանատարի տեղակալ Խալիդ Մեխսուդը:
Մեխսուդը մասնավորապես մասնակցել էր Կարաչի քաղաքում պակիստանյան ռազմածովային բազայի վրա 2011 թ․-ի հարձակմանը, ինչպես նաև նրան է վերագրվում 2012-ին Բաննու քաղաքի բանտի վրա հարձակումը:
Թալիբները հարձակումներ են իրականացնում Պակիստանի պետական անվտանգության ուժերի վրա: Պաշտոնական Իսլամաբադը, դեմ է ամերիկյան օդուժի հարվածներին, անօդաչու թռչող սարքերի հարձակումներին երկրի տարածքում։ Նա հավելում է, որ դրանք խախտում են երկրի ինքնիշխանությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում