Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն, սոցցանցում քննադատական գրառում է արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողության մասին:

Յաիր Նեթանյահուն թվիթերի և ֆեյսբուքյան իր էջերում կատարած գրառման մեջ կոչ է արել բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները (Turkish Airlines)՝ ի պատասխան Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողություններին:

Հոկտեմբերի 9-ին կատարած մեկ այլ գրառմամբ վարչապետի որդին աջակցությունն էր հայտնել քրդերին` գրելով «ազատ Քուրդիստան» (Free Kurdistan):