Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խողովակի վթարը, որի հետևանքով Ողջի գետ արտանետումներ են լցվել, թաքուն է պահվել։ Այս մասին է հայտարարել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոելակյանը հոկտեմբերի 17-ին կառավարության նիստի ընթացքում։

«Առավոտյան զանգեցին էնտեղի փրկարարից, ասացին որ իրենք են տեսել, ոչ մի աղմուկ չի եղել՝ թաքուն են պահել, չեն ասել, չեն զգուշացրել և արագ վերականգման աշխատանքներ են արել, այդ խողովակները սվարկա են արել-պրծել են», - շեշտել է նա։

Աղտոտվածության չափը պետք է չափեն փրկարարները։

Իր հերթին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ իրավապահ մարմինները դեպքի վայրում են, աշխատանքների արդյունքով կկայացվի քրեական գործ հարուցել-չհարուցելու վերաբերյալ որոշում։