Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 23.9 միլիոն դրամ է հատկացվել Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար՝ կպատրաստվեն նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Որոշումը կայացվել է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2020 թվականի գարնանը: