Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Արարատ. Սրբազան լեռը» խորագրով ցուցահանդես։

Ներկայացված է թանգարանի հավաքածուում պահվող հայ դասական և ժամանակակից նկարիչների, այդ թվում՝ Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադևոսյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հովհաննես Զարդարյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գրիգոր Խանջյանի, Սեյրան Խաթլամաջյանի և Ռուբեն Գրիգորյանի 36 գեղանկարչական և 10 գրաֆիկական աշխատանք, որոնց մեծ մասը կցուցադրվի առաջին անգամ։

Յուրաքանչյուր արվեստագետի կտավում բիբլիական լեռը ներկայանում է յուրովի՝ արտահայտելով հեղինակի անհատական ընկալումներն ու ապրումները:

Ցուցահանդեսը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում և կգործի մինչև նոյեմբերի 14-ը: