Ղազախական «Ակտոբեն», որի կազմ է վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոսը, ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:

«Ակտոբեն» ընկերական խաղի շրջանակում մրցել է վրացական «Շուկրայի» հետ ու հաղթել 3:2 հաշվով: Պիզելին մասնակցել է հանդիպման, դրսևորելով իրեն միայն դրական կողմերով, ու դարձել գոլի հեղինակ:

Հաջորդ ուսումնամարզական հավաքը «Ակտոբեն» սկսելու է փետրվարի 19-ից և այն կրկին անցկացնելու է Թուրքիայում: