«Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խումբը» արձանագրել է, որ երկրի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմական գործողության պատճառով արդեն ավելի քան 300․000 մարդ հարկադրաբար լքել է իր տունը։

Լոնդոնում տեղակայված դիտորդական խմբի տվյալներով՝ մեծ թվով մարդիկ են հեռացել իրենց տներից հատկապես Թել Աբյադ, Քոբանի և Հասակե շրջաններից։

Տեղահանվածների մի մասը տեղափոխվել է համեմատաբար ավելի ապահով վայրերում բնակվող իրենց հարազատների մոտ։ Շուրջ 40 դպրոց վերածվել է ապաստարանի, որտեղ պատսպարվել են մեծաթիվ մարդիկ: