«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 15-ին՝ ժամը 15.00-ից մինչև փետրվարի 16-ը՝ ժամը 15.00-ը, կդադարեցվի՝

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝

Յոլյան փող․ 1-ից-19 համարների և նրբանցքի,

Արևշատ փող․ թիվ 2 շենքի,

Գորիսի բժշկական կենտրոնի,

Քարահունջ, Հարթաշեն, Քարաշեն, Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերի,

Խնձորեսկի և Խնածախի թիվ N զորամասերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: