Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականից 3։0 հաշվով կրած պարտությունից հետո հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքանակի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Լուրը հաստատեցին ՀՖՖ-ից, սակայն պատճառների մասին հարցերին չպատասխանեցին։

Հիշեցնենք, որ նա մարզչի պարտականությունները կատարեց մոտ մեկ տարի։ Հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել անցած տարվա հոկտեմբերի սկզբին։