Վարդաշեն քաղաքում (վերանվանվել է Օղուզ) 1830-1838 թթ. ընթացքում Առաքել Մուրադյանցի միջոցներով կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու հարավային որմին փակցված ցուցանակին գրված է՝ «ԱԼԲԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. գույքահամար 4939»։

Նշենք, որ եկեղեցու կառուցման ծախսը կազմել էր 15.000 ռուբլի. հետագայի նորոգությունները՝ 1898 և 1900-ական թթ. իրականացվել են կաշեգործ Մկրտիչ Հովսեփյանի ջանքերով և Աղեքսանդր Սիլիկյանի կտակած գումարով։

Եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված շինարարական արձանագրությունը ոչնչացնելուց հետո ադրբեջանական թուրքն այն պիտակել է աղվանական, չնշելով ոչ եկեղեցու կամ կառուցողի անունները, ոչ կառուցման տարեթիվը կամ գոնե դարը:

Վանդալական գործողություններով ուղեկցվող այս կարգի գործողությունները համատարած բնույթ է կրում։