Հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովն արգելվել է:

Գիտաժողովը նախապես ծրագրված է եղել անցկացնել Կեսարիայում, սակայն Կեսարիայի նահանգապետարանի միջամտությամբ այն արգելվել էր: Այդ իսկ պատճառով Հրանտ Դինք հիմնադրամի գործադիր խորհուրդը որոշել էր գիտաժողովի կազմակերպումը տեղափոխել Ստամբուլ, հայտնում է ermenihaber.am-ը:

Երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել են և բոլոր բանախոսները թե Թուրքիայից և թե աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ են եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ:

Ծանուցման մեջ որևէ փատարկ չի նշվել, թե ինչու՞ է գիտաժողովն արգելվում: