Թուրքիայի Զինված ուժերը վերսկսել են հարձակումը սիրիական Ռաս էլ Այնի ուղղությամբ, չնայած ԱՄՆ հետ համաձայնությանը կրակի ժամանակավոր դադարեցման մասին: Այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ քրդական ուժերի աղբյուրների վրա հղումով:

Ըստ պետական SANA գործակալության, թուրքական զինուժը հրետակոծել է Ռաս էլ Այնի շրջանում գտնվող մի քանի գյուղ: Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ Անկարայի կողմից կռվող սիրիական զինյալ ընդդիմության գրոհայինները հարձակվել են դեպի Ռաս էլ Այն շարժվող հումանիտար շարասյան վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Reuters գործակալությունն իրազեկել էր, որ քաղաքում վերսկսվել են գնդակոծություններն ու բախումները, լսվում են կրակոցներ, իսկ որոշ թաղամասեր պատված են ծխով:

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: