ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել Հրայր Թովմասյանի վերաբերյալ՝ իր լրումն նախորդ հաղորդագրության:

«Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր», - ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ ՀՀ ԱԱԾ իրականացրած գործողությունների վերաբերյալ: