Ամերիկացիներն իրենց զորքերը Սիրիայից դուրս բերելու գործողությունների ժամանակ ռմբակոծել են իրենց ավիաբազան:

Ինչպես հայտնում է «ՍԱՆԱ» սիրիական գործակալությունը, ռմբակոծության է ենթարկվել Ալ-Կուլայբ բազան, որը նախատեսված է ռազմատրանսպորտային ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

Գործակալության տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն ավելի վաղ ականապատել էին իրենց կառույցները Թել-Թամր-Կամիշլի մայրուղու մոտակայքում, ինչպես նաև ամերիկացի զինվորականները ոչնչացրել են նույն շրջանում գտնվող իրենց կենտրոնակայանները և Հասակա նահանգի արևմտյան հատվածում տեղակայված ռադարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ շուրջ հազար զինծառայողների է տեղափոխում Սիրիայից Իրաք, որտեղ նրանք կշարունակեն պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: