Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«19-րդ դարի վերջի Վանեցի հայտնի արծաթագործ վարպետ Գրիգոր Շալջյանի ձեռքի նրբագեղ աշխատանքը:

Վարպետը գոտու վրա սևադման եղանակով պատկերել է հայրենի Վասպուրական աշխարհի Վան-Տոսպ գավառի նշանավոր վանքերից Ախթամարա վանքը, Վարագավանքը, Սուրբ խաչ, Սուրբ Գրիգորի և Կարմրվորի Սուրբ Աստվածածին վանքերը, ինչպես նաև Վանա բերդն իր «Քաղաքամեջ» հայկական թաղամասով»։