Իրաքի հետպատերազմական վերականգնմանը նվիրված միջազգային ներդրումային համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ 5 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրեն Իրաքի տնտեսության հետպատերազմական վերականգնման համար։ Եվ այս քայլով Թուրքիան դարձավ Իրաքին ամենամեծ ֆինանսական օգնություն տրամադրած երկիրը։

Այս մասին գրում է diken.com.tr կայքը:

Նշենք, որ երկուշաբթի Քուվեյթում մեկնարկած մասշտաբային միջոցառմանը մասնակցում է ավելի քան 70 պետություն և ավելի քան 1.400 ընկերություն:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաղթելուց հետո Իրաքի ենթակառուցվածքների վերականգնման համար կպահանջվի 55-100 միլիարդ դոլար։