Վրաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկօրյա պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Սա կլինի Գեորգի Գախարիայի առաջին այցը Հայաստան՝ վարչապետի պաշտոնում: Այս կապակցությամբ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ-ն խնդրանքով դիմում է Վրաստանի կառավարության նոր ղեկավարին.

  • Համաձայն 2011թ-ի ռուս-վրացական համաձայնագրի՝ բացեք «առևտրային միջանցքներ» Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով,
  • Ներդրումներ ներգրավելու նպատակով Ջավախքի տարածքին (Սամցխե-Ջավախեթի տարածք, Վրաստան) տալ ազատ առևտրի գոտու կարգավիճակ։

«Առևտրային միջանցքների» բացումը, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանակից Սամցխե-Ջավախեթի սահմանային շրջանին ազատ առևտրի գոտու կարգավիճակ տալը ստեղծարար քայլ կլինի ժամանակակից ինտեգրացիոն գործընթացների զարգացման և Վրաստանի, Հայաստանի, ինչպես նաև Անդրկովկասի տարածաշրջանի տնտեսությունների ընդհանուր աճը խթանելու համար»: