Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնչեցրել է Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսման նախապայմանները, հայտնում է թուրքական NTV-ն:

Թուրքիան Վաշինգթոնի հետ համաձայնության գալուց հետո 120 ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայում, որպեսզի Սիրիայի դեմոկրատական ուժերի կոալիցիա կազմող քրդական ստորաբաժանումները հնարավորություն ունենան դուրս գալ սահմանային անվտանգության գոտուց:

Պահանջը չկատարելու դեպքում Էրդողանը Եվրոմիության և Միացյալ Նահանգների ղեկավարներին խոստացել է վերսկսել ռազմական գործողությունները: