ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ըստ ՀՔԾ հայտարարության, նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ պաշտոնեական կեղծիքի կասկածանքով:

Բաբայանը ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Այդ մասին հայտնել է ինքը Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Մասնավորեցնելով Գլխավոր դատախազին Հ. Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության յուրացման վերաբերյալ հաղորդմանս մեջ նշված հանգամանքները հավելյալ տեղեկություններ եմ հայտնել ՀՔԾ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը», - ասվում է Բաբաջանյանի գրառման մեջ։