Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։