Երևանում ընթացող «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի բացմանն իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բնապահպանական խնդիրների լուծումը և մասնավորապես անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են»։

Նա նշել է, որ Հայաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ, այս բացասական երևույթը ծնվել է անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում: Վարչապետի խոսքով, դրանց սակայն, որպես որոշիչ գործոն, հետագայում ավելացել է նաև կլիմայի փոփոխության գլոբալ միտումը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, կառավարությունը վերջերս որոշում է կայացրել և հատկացրել 424 միլիոն դրամ մինչև տարեվերջ Հայաստանում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար, պլանավորում են մինչև տարեվերջ 140 հա տարածքի վրա շուրջ 500 հազար տնկի տնկել: