Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Սոչիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու զարգացումները Սիրիայի հյուսիսում։

Վաշինգտոնի միջնորդությամբ հաստատված հնգօրյա զինադադարը ավարտվում է այսօր։ Անկարան Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների արդյունքում փորձում է ստեղծել 120-կիլոմետրանոց «անվտանգության գոտի», որտեղ ակնկալում է բնակեցնել Թուրքիայում ապաստան գտած 2 միլիոն սիրիացի փախստականներին։