«Հայաստանի մոռացված պատմամշակութային ժառանգությանը նոր կյանք» ծրագրի շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների վերականգնման բաժին-լաբորատորիայի աշխատակիցները օրերս Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանում էին։ Գործընկերների հետ միասին ՊՈԱԿ-ի աշխատակիցները առանձնացրել են թվով 15 միավոր հնագիտական առարկա, որոնք բերվել են կազմակերպություն՝ մաքրման, ամրակայման ու վերականգնման համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրի շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կլինեն նաև՝ Վանաձորի, Գավառի, Էջմիածնի, Իջևանի թանգարաններում:

ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ծրագրի ավարտին հնագիտական առարկաները կհրատարակվեն կատալոգում / լուսանկարների միջոցով կներկայացվի առարկաների նակխկին ու ներկա վիճակը, կտրվի առարկայի հակիրճ նկարագրությունը, նաև՝ համառոտ տեղեկատվություն թանգարանի մասին/։