Վերականգնվելու է «Կարմիր բլուր» հնավայրում ուրարտական Թեյշեբա աստվածուհու քաղաքը
Երևանի 2801-ամյակին նվիրված կարևոր քայլով է հանդես եկել քաղաքապետարանը:
«Կարմիր բլուր» հնավայրում մոտ երկու շաբաթ է՝ մաքրման աշխատանքներ են տարվում: Գրեթե 3.5 տոննա շինաղբի մեծ մասը մաքրվել է. աշխատանքները դեռ շարունակվում են:
Նախատեսվում է վերականգնել ուրարտական Թեյշեբա աստվածուհու քաղաքը՝ դարպասները, գինու պահոցները: Քաղաքապետի հետ հնավայրում շրջայց է կատարել նաև ռուսական հանրաճանաչ «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում