Գյումրիում երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել:

Գյումրեցի մեքենավարները, ի նշան բողոքի, հավաքվել են դեպոյում, որտեղ անվտանգության աշխատակիցները լրագրողների մուտքը չեն թույլատրում՝ պատճառաբանելով, թե հրահանգը ստացել են «Հարավկովկասյան երկաթուղիներից»։

Հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել ու պահանջում են աշխատավարձի բարձրացում։