Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի արխիվը վերջերս հարստացել է նոր բացառիկ փաստաթղթերով:

Դրանք հերոս վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արխիվից են:

Փաստաթղթերն ու բացառիկ լուսանկարները Սողոմոնի 90-ամյա որդին՝ Զավեն Թեհլերյանը Օքլենդի Սուրբ Վարդան եկեղեցում սպասավորող Տ. Հովել քահանա Օհանյանի միջոցով նվիրել է Մայր Աթոռի թանգարանին: