Հայկական ՏՏ ոլորտի առաջատարներից Ucraft-ը սկսել է գործակցել Google-ի հետ։

Գործակցության արդյունքում Ucraft-ի White Label լուծումը հասանելի է դարձել Google Marketplace-ի օգտատերերի համար՝ հնարավորություն տալով նրանց ունենալ վեբկայքերի բիլդեռի իրենց բիզնեսը՝ սեփական բրենդի ներքո։

Առաջարկվող փաթեթները նախատեսված են ֆրիլանսերների, ինչպես նաև դիզայն, մարքեթինգ և ծրագրավորման ծառայություններ իրականացնող ընկերությունների համար։ Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ստեղծել համապատասխան թվով կայքեր, նախագծել և վերավաճառել դրանք սեփական բրենդի ներքո սկսած ամսական $99-ից։

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Google Marketplace, ընտրել համապատասխան փաթեթը, բաժանորդագրվել՝ ստեղծելով սեփական պրոյեկտը և վերջ. վեբկայքերի բիլդեռը պատրաստ է:

Ի դեպ, բոլոր հետաքրքրված անձինք կստանան $300 Google-ի կողմից, որը կարող են հետագայում օգտագործել բաժանորդագրության վճարների համար։

Ավելի մանրամասն տեղեկություն առաջարկվող ծառայությունների, փաթեթների և սակագների մասին կարելի է ստանալ Ucraft-ի պաշտոնական կայքում։