Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է Պորտուգալիայում տեղի ունեցած «Սելա» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:

Գրիգորյանը 8 հնարավորից վաստակել 8 միավոր: Մրցաշարին մասնակցել են 7 երկրների 41 շախմատիստներ: Դա Կարեն Գրիգորյանի երրորդ բացարձակ արդյունքով հաղթանակն էր Պորտուգալիայում: