Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Սևանից ջրառը սահմանափակող օրինագիծը, ըստ որի տարեկան սահմանված 170 մլն խմ-ից ավելի ջրառի հնարավորությունը կբացառվի:

Կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 8-ը, ձեռնպահ է մնացել 37-ը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: