ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Ոնց որ սպասում էինք՝ մեր գրավի միջնորդությունը մերժվեց, իսկ կալանքը երկարացնելու միջնորդությունը բավարարվեց», - ասել է Երեմ Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Փաստաբանն ասել է, թե իրենց համար սա անսպասելի որոշում չէր։

«Բնականաբար, բողոքարկելու ենք», - հավելել է նա։

Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ: