Որևէ նպատակադրված, գաղտնի որոշում չի եղել, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման թեմային, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ ասել է ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը:

«Ուղղակի վարչապետի և վարչապետի աշխատակազմերի կողմից սահմանվել են առավելագույն չափեր, որպեսզի պրոցեսը կառավարվի: Այդ սահմանումների արդյունքում, օրինակ, իմ պարգևավճարը նվազել է. առաջ 2 մլն էի ստանում, հիմա 1.5 մլն», - ասել է Անանյանը, նշելով նաև, որ վարչապետն ԱԺ ամբիոնից այս մասին հնչեցրել է համապարփակ պատասխան:

Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ում գործում է հստակ սխեմա. բոլոր աշխատողները 0.3-1.3 գործակցի սահմաններում գնահատվում են յուրաքանչյուր ամիս իրենց կատարած աշխատանքի համար: Այս գործակիցների, աշխատակիցների դրսևորած վարքի և աշխատանքային պարտականությունների կատարման չափանիշներով որոշվում է , թե ո՞վ որքան պարգևավճար պետք է ստանա: