89 կգ քաշային Կարեն Ավագյանը դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։

Հայ ծանրորդը երկամարտում ցույց է տվել 364 կգ արդյունք (170կգ+194կգ): Ավագյանը պոկում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի, իսկ հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր։

Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արա Աղանյանը նույն քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել։

Երկամարտում Աղանյանը ցույց է տվել 358 կգ արդյունք (162կգ+196կգ): Աղանյանը փոքր արծաթ է նվաճել պոկումում վարժությունում, իսկ հրումում՝ ոսկե մեդալ։

Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը դարձել է ոսկե մեդալակիր ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում հանդես եկած 17-ամյա մարզուհին հաղթել է երկամարտի 215 կգ (95+120) արդյունքով և 14 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված ռուս մարզուհուն: Լիանա Գյուրջյանը հաջող է կատարել բոլոր 6 մոտեցումները և փոքր ոսկե մեդալներ նվաճել պոկում ու հրում վարժություններում: