Հատուկ քննչական ծառայության որոշմամբ կալանքի տակ գտնվող Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք է դրված:

«Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա», - ասվում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի հայտարարության մեջ։