Ախալցխայում բացվում է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա
Նոյեմբերի 1-ին Ջավախքում կկայանա 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությանը: Բացման արարողության ժամանակ իրենց աշխատանքները կներկայացնեն Ջավախքի «ԱրՄաթ» լաբորատորիաների սաները:
«Համայնքում ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռները կբացի ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: Ծրագիրը հնարավորություն կտա սովորել ժամանակակից ինժեներիա, ծրագրավորում, ռոբոտաշինություն՝ դպրոցական դասերին զուգահեռ»,-հայտնում են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից:
«Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:
Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: