Հայտնի ռուսաստանցի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆորնիայում, պատասխանելով երիտասարդ ադրբեջանցի լրագրող Արզու Մամեդովային, ասել է

«Ղարաբաղը պատկանում է Հայաստանին»:

Արզու Մամեդովան, որը ներկայացել է որպես ադրբեջանցի Ղարաբաղից, դիմելով Պոզներին, ասել է․

«Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչում»:

Դրան ի պատասխան Վլադիմիր Պոզները հայտարարել է․

«Լեռնային Ղարաբաղը (Արցախը) պաշտոնապես ճանաչված Հայաստանի տարածք է», - այս մասին հայտնում է 1news.az-ը:

Ռուսաստանցի լրագրողը 2019թ-ի մայիսին հայտարարել էր, որ ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցելելու համար:

«Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում: Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն», - ասել է Պոզները: