Դուբայում 2019 թ․-ին կբացվի Ապագայի թանգարան, որտեղ ցուցադրվելու են նախագծեր և հայեցակարգերՎերոնշյալները կոչված կլինեն արմատապես բարելավել մարդկանց կենսակերպն աշխարհում, պետական և մասնավոր կառավարման համակարգում, ինչպես նաև որոշել տնտեսության և գիտատեխնիկական ոլորտի զարգացման վեկտորը:

Այս մասին հայտնել են նախագծի ներկայացուցիչները, որն իրականացվում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ղեկավարության կողմից, որը մասնակցում է 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի (World Government Summit) աշխատանքին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գագաթնաժողովը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին: Միջոցառումն անցկացվում է Madinat Jumeirah համալիրում, դրան մասնակցում են 140 երկրներից ժամանած 4 հազարից ավելի պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, աշխարհի առաջատար գիտատեխնիկական կառույցների և տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄԷ-ի վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի գլխավորած պատվիրակությունը։

«Թանգարանն աշխարհում խոշորագույն հարթակը կդառնա նորագույն հայտնագործությունների, ինովացիոն նախագծերի ցուցադրման համար, ինչպես նաև հանդիպումների, դասախոսությունների, սեմինարների և վարպետության դասերի անցկացման վայր կծառայի ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալների ու շահագրգիռ մարդկանց մասնակցությամբ», - նշել են գործակալության զրուցակիցները:

«Ապագայի թանգարանը կդառնա ֆուտուրիստական նորամուծությունների ու դիզայնի եզակի կենտրոն: Եվ մենք մտադիր ենք ԱՄԷ-ն դարձնել ապագա զարգացման գործընթացների խոշորագույն մասնակիցը»,-լրագրողներին հայտարարել է Դուբայի կառավարիչը: