Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն օգնում է հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատները թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռոմանենկոն:

Նա նշել է, որ ռուսները գործում են Սիրիայի տարածքում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողության գոտուց դուրս: Քրդերի նահանջին աջակցություն կցուցաբերվի մինչև հոկտեմբերի 29-ի 18:00-ն:

«Դրանից հետո կսկսվի 10 կմ խորությամբ համատեղ ռուս-թուրքական պարեկությունը՝ գործողության շրջանից դեպի արևմուտք և արևելք, Ղամիշլիից բացի», - ասել է Ռոմանենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բոլոր քրդական ստորաբաժանումները պետք է լքեն Մանբիջն ու Թալ Ռիֆաթը: