Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ:

Հանդիպման 33-րդ րոպեին հաշիվը բացել է ՊՍԺ-ից Ադրիեն Ռաբիոն: Առաջին խաղակեսի վերջին րոպեին 11 մետրանոց նշանակվեց ՊՍԺ-ի դարպասին։ Այն հստակ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ «Ռեալը» նաև առաջ անցավ հաշվի մեջ և դարձյալ աչքի ընկավ ռմբարկու Ռոնալդուն:

3 րոպե անց Մարսելոն 3-րդ գնդակն ուղարկեց ՊՍԺ-ի դարպասը, մեծ առավելության հասնելով:

«Պարի Սեն Ժերմենը» «Ռեալ»-ին ակումբին կհյուրընկալելի մարտի 6-ին:

Չեմպիոնների լիգա 1/8 եզրափակիչ

«Ռեալ» - «Պարի Սեն Ժերմեն»՝ 3։1