Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Այս մասին հայտնել է հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Բաբլոյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։

Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն Բաբլոյանին ներգրավել էր որպես կասկածյալ՝ իշխանությունը յուրացնելու, ՍԴ լիազորություններին տիրանալու համար։ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն մեսագրվող արարքը։ Նույն քրեական գործի շրջանակում՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հոկտեմբերի 27-ին մեղադրանք էր առաջադրվել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018թ-ի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար: Այն հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: