Ամենատարածված թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 9000 դոլարը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Coinmarketcap թվային բորսայի տվյալները:

Աճուրդի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը երևանյան ժամանակով 22:00-ի դրությամբ կազմել է 9319 դոլար: Թվային արժույթի կապիտալիզացիան հավասարվել է 157.1 մլրդ դոլարի: Ավելի վաղ նույնպես հաղորդվում էր թվային արժույթի փոխարժեքի բարձրացման մասին՝ մինչև 8500 դոլարի սահմանը:

Մինչդեռ փետրվարի սկզբին այն զգալիորեն արժեզրկվել էր և բիթքոինի փոխարժեքը նվազել էր 6000 դոլարի շեմից: Դա տեղի էր ունենում արտաքին սպառնալիքների ֆոնին, ինչպես օրինակ, երբ Facebook-ը հայտարարել էր թվային արժույթների գովազդն արգելելու մասին: