20192-ի առաջին 9-ը ամիսների ընթացքում ԱԱԾ-ն 111 քրեական գործ է փոխանցել իրավապահ մարմիններին, որոնց արդյունքում պատճառված ընդհանուր վնասի չափը գնահատվել է շուրջ 1.8 մլրդ դրամ: Պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 1.3 մլրդ դրամ:

ԱԱԾ-ի կողմից ՀՀ պետական տարբեր մարմիններին փոխանցվել է 846 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 223 քրեական գործ։

«ՀՀ ԱԱԾ-ում ընդհանուր առմամբ հարուցվել է 446 քրեական գործ: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցվել 111 քրեական գործ, որից 81-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 22-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 5-ը՝ ՀՀ ՊԵԿ, 2-ը՝ ՀՀ զինվորական դատախազություն, իսկ 1-ը՝ ՌԴ»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ: