Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան։ Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի նոյեմբերի 5-ից 6-ը։

Վերջին անգամ Հունաստանից նախագահի մակարդակով Հայաստան այց էր կատարվել 2014 թվականին: Այդ ժամանակ պետական այցով ժամանել էր Կարոլոս Պապուլիասը: