Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Այս մասին տեղեկացնում են Արսեն Բաբայանի պաշտպանները։

«Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին»,- հայտնում են պաշտպանները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ միջնորդությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու մասին։