ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ․-ի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունումը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Ես ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևը, որը ճանաչում և դատապարտում է 1915-23 թվականների Հայոց ցեղասպանությունը: Այս ցեղասպանությունը ճանաչելով` մենք հարգում ենք նրա զոհերի հիշատակը և երդվում` այլևս երբեք», - թվիթերում գրել է Ջո Բայդենը։