ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը երեկ չի կայացել։

Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական թիմն ու հավելում, որ գործը քննող Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը մասնակցում էր ամենամյա սեմինարին։

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ հավելյալ կծանուցվի։

Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018թ-ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․

«Ես 2008թ-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ ...»: